Հասարակություն Տնտեսություն 

Վրաստանը ռուսական գազի հավելյալ մատակարարումների կարիք այլեւս չի զգում

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը երկրի էներգոանվտանգության համար ապահովել է լավագույն պայմաններ, և այժմ Վրաստանը կարիք չի զգում Ռուսաստանից գազի հավելյալ մատակարարումների համար։

Ջանելիձեի խոսքերով՝ նման հնարավորություն է ընձեռել ադրբեջանական SOCAR-ի հետ ձեռք բերված գազային նոր համաձայնագիրը, որով Ադրբեջանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին։

Ջանելիձեի խոսքերով՝ Վրաստանի իշխանությունների նպատակը բնակչությանը կայուն գազամատակարարմամբ ապահովելը։

Նույն շարքից