Հասարակություն Տնտեսություն 

Կիևն ու Թեհրանը քննարկում են Ուկրաինայի տարածքով իրանական նավթի մատակարարումն Եվրոպա

Կիևն ու Թեհրանը քննարկում են Իսլամական Հանրապետությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա նավթի մատակարարումների, ինչպես նաև ուկրաինական ձեռնարկություններում նավթամշակման հնարավորությունը: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկովը:

«Մենք շահագրգռված ենք Ուկրաինային նավթամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում, մյուս կողմից՝ Իրանը շահագրգռված է դիվերսիֆիկացնելու իր նավթի ու նավթամթերքի արտահանումը: Ուստի նաև Ուկրաինայի տարածքում իրանական նավթի վերամշակման եւ Ուկրաինայի պահեստարաններում իրանական անմշակ նավթի պահման հնարավորության հարց է առաջանում: Դա հետաքրքիր ուղղություն է, և մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունները»,-ասել է Զուբկովը:

Նա նշել է, որ, թեև ԵՄ-ին իրանական նավթի մատակարարումը ռազմավարական հարց է, դրանում երկու կողմերն էլ շահագրգռված են:

«Իրանում գտնվող Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել նավթաարդյունաբերության նախարարի, ագրոարդյունաբերական համալիրի նախարարի հետ: Վաղը հանդիպելու ենք առաջին փոխնախագահի հետ, և գլխավոր հարցը համագործակցության վերականգնումն է»,-հավելել է փոխվարչապետը։

Նույն շարքից