Փարիզում ԵԽԽՎ-ի Իրավական եւ մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նիստին կառույցի` Ադրբեջանի վերաբերյալ զեկուցող է նշանակվել: Պեդրո Ագրամունտի փոխարեն, Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով զեկուցող է նշանակվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեկսը, հայտնում է ԱՊԱ-ն:
Նշենք, որ 2014-ին ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանին ընդունվել է «Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությունը. դա ինչպե՞ս կազդի մարդու իրավունքների վրա» փաստաթուղթը: Այդ հարցի ուսումնասիրման համար Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկուցող էր նշանակվել Պեդրո Ագրամունտը: Քանի որ այս տարվա հունվարին նա ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել, նրա` որպես զեկուցողի լիազորությունները դադարեցվել են:
Ագրամունտի զեկույցն Ադրբեջանում իրավապաշտպանների վրդովմունքն էր առաջացրել: