Հասարակություն 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն,  օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և  21-ի գիշերը  ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:


ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

 

 

Նույն շարքից