Հասարակություն 

Կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:


Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:                                                                   


Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:

 

Նույն շարքից