Հասարակություն 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ եւ նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ:


«Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը եւ միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

 

Նույն շարքից