Առողջապահություն Բիզնես Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Պոլիկնիկաներում առաջարկում են Սամվել Ալեքսանյանի և Միհրան Պողոսյանի ընկերությունների ներմուծած կաթնախառնուրդները. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ մանկական պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դա չի ընդունում, ապա՝ Humana։

Հայաստան է ներմուծվում մեկ տասնյակից ավելի մանկական կաթնախառնուրդ։ Ըստ նույն պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժների, դրանք հիմնականում նույն որակի են։ Ոլորտին քաջածանոթ մեր աղբյուրները փոխանցում են, որ պոլիկլինիկաներում շեշտում են առաջին հերթին Hipp-ը և Humana-ն, որովհետև առաջինը ներմուծում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, երկրորդը՝ Միհրան Պողոսյանի «Քեթրինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից