Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արագածոտնի ՀՅԴ-ական նոր մարզպետն ազատվել է նախկին մարզպետի հայտնի օգնականից.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ օգնական Կարեն Տոնոյանից, որը մարզում մարզպետի տեղակալին հավասար համբավ ուներ։ Կարեն Տոնոյանի անունը մամուլում շատ է հոլովվել։ Նրա պատճառով մարզպետարանի տարբեր պաշտոնյաներ մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների, իսկ Սարգիս Սահակյանի ծննդյան տարեդարձերից մեկի ժամանակ էլ Կարեն Տոնոյանը գյուղապետերի եւ մարզի դպրոցների տնօրենների շրջանում դրամահավաք է կազմակերպել, որպեսզի մարզպետին նվեր անեն։

Գաբրիել Գյոզալյանի նորամուտով մարզպետի խորհրդական Ս. Վարդանյանը եւս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական հուշագրի ստորագրման արդյունքում։ ՀՀԿ-ական Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում Էր 2009 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից