Հասարակություն 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ

Վերջին շրջանում հատկապես ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում՝ կապված բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ:


Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահոսքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ:


Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա:

 

Նույն շարքից