Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են 61-ամյա Հովհաննես Մալխասյանի վարած MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի և 22-ամյա Հայկազ Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 71 ZC 071 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց: