Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ

ԵՄ-ը երեկ՝ մարտի 7-ին, Թուրքիայի հետ համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական սկզբունքները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

«Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ փախստականների ճգնաժամի համատեղ լուծման հիմնական սկզբունքների վերաբերյալ»,- գրել է Անդրեևան Twitter-ում:

Հիշեցնենք, որ երեկ թուրք վարչապետը ԵՄ գագաթաժողով էր բերել գործողությունների համատեղ պլանի նոր առաջարկներ, որոնք կոչված են կրճատել Թուրքիայից Եվրամիություն փախստականների հոսքը:

Նույն շարքից