«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման սուննի գրոհայինները առևանգված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի համար պանահջել էին բազմամիլիոնանոց փրկագին, բայց ԱՄՆ-ն հրաժարվել էր վճարել: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով Ֆոուլի ընտանիքի անդամներին:
Ըստ տեղեկությունների՝ գրոհայինները լրագրողի կյանքի համար պահանջել էին 100 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում հաստատել են, որ «Իսլամական պետության» գրոհայինների տեսագրությունում ներկայացված է լրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսարանը, հայտնում է Associated Press-ը։ Լրագրողի ընտանիքը ևս հաստատել է մահվան փաստը: France Presse-ի ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիին առևանգել էի Սիրիայում 2012թ. նոյեմբերի 22-ին:
40-ամյա Ջեյմս Ֆոլին հայտնի էր Մերձավոր Արևելքում իր լրագրողական ակտիվ գործունեությամբ։ Մասնավորապես՝ նա համագործակցում էր ամերիկյան Global Post լրատվականի և ֆրանսիական AFP գործակալության հետ։
Նա լուսաբանել էր նաև Լիբիայի պատերազմը և այնտեղ ձերբակալված էր եղել վեց ամիս։