Հասարակություն 

Իրականացվում են քարաթափման աշխատանքներ

Օգոստոսի 21-ին, ժամը 09.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների ապամոնտաժման համար միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 26-րդ կմ է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Ժամը 11.13-ից սկսվել է քարաթափման աշխատանքների իրականացումը:

Ժամը13.35-ի դրությամբ նշված ճանապարհահատվածը երկկողմանի փակ է, աշխատանքները կշարունակվեն ևս 3 ժամ:

Նույն շարքից