Գլխավոր Հասարակություն 

Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական խոսքը կանանց

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ

«Սիրելի կանա՛յք:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք բոլորիս հավասար ծառայում են օրենքին ու ժողովրդին, արժանապատվորեն կրում մեր պատասխանատու աշխատանքի բոլոր դժվարությունները՝ մասնակցելով հասարակական կարգի պահպանման, հանցավորության հակազդման, մարդու իրավունքների պաշտպանության գործին:

Մաղթում եմ արդյունավետ ծառայություն, անմնացորդ նվիրում և նոր ձեռքբերումներ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:

Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը:

Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, իղձերի իրականացում, խաղաղ երկինք և հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում:

Աստված ձեզ պահապան»:

Նույն շարքից