Հասարակություն 

Թուրքերը ցանկանում են Երևանի Կապույտ մզկիթում նամազ անել

Թուրքիայում Իգդիրի Հ/Կ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` ասելով, որ ցանկանում են Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա:Հայտնում է թուրքական «gundemelazig» լրատվական կայքը, փոխանցում է « Ermenihaber»-ը:


Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կազմակերպությունն է: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:


 Գյուլբեյը ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքը ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում են իրենց կրանական ծիսկատարությունները և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել:

Նույն շարքից