Հասարակություն 

Եգիպտոսում միմյանց ավտոբուսներ են բախվել. զոհվել է 25 մարդ

analitik.am

Սինայի թերակղզու հարավում ավտոբուսների բախման հետեւանքով 25 մարդ է զոհվել, 50-ից ավելին վիրավորվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Վթարը տեղի է ունեցել կեսգիշերից անց՝ Շարմ էլ Շեյխ քաղաքից 50 կմ հարավ։ Երկու ավտոբուսների բախման հետեւանքով դրանցից մեկը շրջվել է։  
Ներկայումս փրկարարները դուրս են բերում զոհերի մարմինները, բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կաճի։

Ըստ Reuters-ի՝ վթարի ենթարկված ավտոբուսներից մեկում Շարմ էլ Շեյխում հանգստացող զբոսաշրջիկներ են եղել։ Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների՝ տուժածների շարքում կան ռուսաստանցիներ, Ուկրաինայի քաղաքացի, Սաուդյան Արաբիայի երկու հպատակ եւ Եմենի մեկ բնակիչ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շարմ էլ Շեյխի միջազգային հիվանդանոց։ Դեռ հայտնի չէ՝ զոհերի շարքում կան արդյոք օտարերկրացիներ։

 

Նույն շարքից