Հասարակություն 

Մալայզիա է ժամանել ավիավթարի զոհերի մարմիններով օդանավը

analitik.am

Ուկրաինայի հարավ-արեւելքում վթարի ենթարկված մալայզիական Boeing-ի 20 զոհերի մարմինները եւ մարմինների մնացորդները հասցվել են Կուալա-Լումպուր, հայտնում է gazeta. Ru-ն՝ վկայակոչելով  Associated Press-ը։

Վթարի զոհերի մարմինները տեղ են հասցվել Malaysia Airlines օդանավի հատուկ չվերթով։ Օգոստոսի 22-ին Մալայզիայում  սուգ է հայտարարվել, խոնարհվել են պետական դրոշները, երկրի բնակիչները սգո հանդերձանքով են։ Բացի դրանից,  Ուկրաինայի հարավ-արեւելքում զոհվածներին կհարգեն մեկ րոպե լռությամբ եւ աղոթքներով։ 

Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը խփվել էր 2014 թ. հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում։ Բոլոր 298 ուղեւորները զոհվել էին։

Նույն շարքից