Հասարակություն 

Հակամարտության ընթացքում Գազայում սպանվել է 469 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ.

analitik.am

Գազայի հատվածում ներկայիս  զինված հակամարտության ընթացքում սպանվել է 469 երեխա, եւս 3 հազարը վիրավորվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը  (ՅՈՒՆԻՍԵՖ)։

Միայն վերջի երկու օրերին իսրայելցի զինվորականների եւ պաղեստինցի գրոհայինների բախումների զոհ են դարձել ինը երեխա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները մտավախություն ունեն, որ առաջիկայում անչափահաս զոհերի թիվը կարող է աճել։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հատկապես անհանգստացած են Գազայի հատվածում երեխաների հոգեվիճակով։ Հազարավոր երեխաներ ունեն մասնագետների հրատապ օգնության կարիք։ Այժմ Պաղեստինի անկլավում աշխատում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի 50 աշխատակից, որոնք անհրաժեշտ խորհրդատվություններ են  տրամադրում
Ըստ կազմակերպության գնահատականի՝ Իսրայելի ռմբակոծությունների եւ հրետակոծության հետեւանքով վնասվել է 219 դպրոց եւ եւս 22-ն ամբողջությամբ ավերվել են։

 

Նույն շարքից