Հասարակություն 

Այսօր ՌԴ-ում նշվում է պետական դրոշի օր

analitik.am
Օգոստոսի 22-ին Ռուսաստանում նշվում է Պետական դրոշի օրը: 
1991թ.-ի օգոստոսի 22-ին, ՌԴ Գերագույն Խորհրդի որոշմամբ, Մոսկվայի Սպիտակ տան վրա առաջին անգամ պաշտոնապես բարձրացվում է Ռուսաստանի պետական եռագույն դրոշը՝ սպիտակ, կապույտ և կարմիր շերտագծերով:
 
Առաջին անգամ դրոշը բարձրացվել է ռուսական «Օրյոլ» ռազմանավի վրա:
Եռագույնի օրինական «հայրը» համարվում է Պյոտր 1-ինը: 1705թ.-ի հունվարի 20-ին նա հրամանագիր է ստորագրել, ըստ որի` «բոլոր առևտրային նավերի վրա» պետք է բարձրացվի սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը, որը գծագրել է ինքն անձամբ` որոշելով հորիզոնական շերտերի հերթականությունը:
 
Թե ինչո՞վ է ղեկավարվել գույները ընտրելիս, մնացել է հանելուկ, սակայն հստակ պարզ է, որ այստեղ յուրաքանչյուր գույն իր իմաստն ունի:
 
Տեսակետներից մեկի համաձայն` սպիտակը նշանակում է ազատություն, կապույտը՝ Աստվածածին, կարմիրը՝ վեհապետություն: Մյուսի համաձայն` սպիտակը խորհրդանշում է վեհություն, կապույտը՝ ազնվություն, կարմիրը՝ ռուս ժողովրդի յուրահատուկ խիզախությունը և մեծահոգությունը:
 
Եռագույնը իր գոյությունը պահպանում է մինչև 1918թ., երբ Սվերդլովի հրամանագրով այն փոխարինվում է հեղափոխական կարմիր պաստառով:

Նույն շարքից