Հասարակություն 

Չիլիում փողոց է դուրս եկել 25 հազար ուսանողներ կրթության ոլորտի բարեփոխում են պահանջում

analitik.am

Չիլիում օգոստոսի 21-ին հազարավոր ուսանողներ դուրս են եկել մայրաքաղաք Սանտյագոյի փողոցներ՝ պահանջելով կրթության ոլորտի բարեփոխումներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ցուցարարների թիվն իշխանությունները գնահատում են 25 000, ուսանողները պնդում են, որ փողոց է դուրս եկել մոտ 80 000 մարդ:

Ցույցի ընթացքում տեղային բախումներ են եղել. ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել: Սակայն ակցիայի մասնակիցների մեծ մասն իրեն խաղաղ է պահում:

Ցուցարարները նախագահ Միշել Բաչելետից պահանջում են կատարել նախընտրական խոստումն ու բարեփոխել կրթության ազգային համակարգը:

Սպասվում է, որ բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ծրագրերը կիրականացվեն այս տարվա վերջին՝ բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում:


Նույն շարքից