Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես ամուսնացել է մոտ 1,5 հազ գեյ զույգ

analitik.am

Մեծ Բրիտանիայում այն պահից, երբ օրենքի ուժ ստացավ, որ նույնասեռական զույգերը կարող են պաշտոնապես ամուսնանալ, գրանցվել է ավելի քան 1400 գեյ-զույգ՝ հաղորդում է Newsru.com-ը հղում կատարելով The Guardian-ին:

Ըստ ազգային վիճակագրության վարչության տվյալների՝ մարտի 29-ից հետո մի քանի օրվա ընթացքում գրանցվել է 95 ամուսնություն: 2014թ. ապրիլին իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել է 351 զույգ, մայիսին՝ 465 զույգ, հունիսին՝ 498 զույգ:

Ամուսնացող տղամարդկանց ու կանանց մեծ մասը եղել է 30-34 տարեկանների տարիքային խմբում, որտեղ գրանցվել է 550 ամուսնություն: Նկատենք, որ բավականին շատ են եղել տարեց համասեռամոլները, ովքեր ամուսնանալու ցանկություն ունեին: Համաձայն ONS-ի թվերի՝ 75 մարդ 60 տարեկանից մեծ է եղել, նրանցից 32-ը 65 տարեկանից մեծ է եղել:

Նույն շարքից