Հասարակություն 

«Իսլամական պետություն» խմբավորումը մինչ ամերիկացի լրագրողին գլխատելը նամակ է ուղարկել նրա ընտանիքին

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին գլխատելուց մեկ շաբաթ առաջ էլեկտրոնային նամակ են ուղարկել նրա ծնողներին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Global Post-ին:

 

«Այսօր մեր թրերը պատյաններից հանվել են և ձեր դեմ են ուղղված: Չենք կանգնելու՝ մինչև չհագեցնենք ձեր արյան մեր ծարավը»,- ասվում է նամակում:

 

Բացի այդ, իսլամիստներն ընդգծել են, որ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է փրկագին վճարել լրագրողի ազատ արձակման համար:

 

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին օրերս գլխատել են և տեսանյութը տեղադրել համացանցում ՝«Ուղերձ Ամերիկային» վերնագրով:

Նույն շարքից