Առողջապահություն Հասարակություն 

Ի՞նչ ախտանիշներով կարող է Զիկա տենդը դրսևորվել հղիների մոտ

Զիկա տենդի հայտնի ախտանիշներից են, երբ աչքերը արցունքոտվում են, ձեռքերին ու ոտքերին ցան է հայտնվում, ոտքերը այտուցվում են։

Զիկա վիրուսի վերաբերյալ հետազոտություններ բավականին շատ են արվել, ու դրանցից մի քանիսը ցույց են տվել, որ մինչեւ վերջերս առողջ համարվող հղի կանայք սկսել են բժշկի դիմել տարօրինակ ախտանիշներով, որոնք նման չեն վերոնշյալ ախտանիշներին: Նրանց մեծ մասի մոտ կա ցան, քոր, կոնյուկտիվիտ, ոմանց մոտ արտրալգիա, հոդացավ կամ լիմֆադենոպատիա՝ ավշային հանգույցների այտուցվածություն:

Վզի, կրծքավանդակի, որովայնի կամ էլ նույնիսկ թեւատակերի ավշային հանգույցները այնքան են մեծանում, որ ոլոռի են նմանվում: Որոշ կանանց մոտ կա նաեւ բարձր ջերմություն, մոտավորապես 5-ից մեկի մոտ էլ՝ սրտխառնոց կամ փսխում:

Այն երկրներում, որտեղ Զիկա տենդն այսօր առավել տարածված է, նկատվում է նման արատներով երեխաների թվի 20-ակի ավելացում:

University of California Los Angeles-ի բժիշկների խոսքով, Զիկա վիրուսով վարակվելը կարող է խնդիրներ ստեղծել հղիության ցանկացած ժամկետում:

Նույն շարքից