Հասարակություն 

Վենեսուելայում խանութների ցանցը տուգանվել է 4 մլն դոլարով՝ գանձարկղերում հերթերի պատճառով

analitik.am

Վենեսուելայի իշխանությունները սուպերմարկետների ցանցին տուգանել են 25,4 մլն բոլիվարով (մոտ 4 մլն դոլարով) այն բանի համար, խանութներից մեկում նկատվել են հերթեր գանձապահների մոտ, հայտնել է Վենեսուելայի հասարակական-տնտեսական իրավունքների պաշտպանության գլխավոր վարչությունը:

Իշխանությունների տվյալով՝ Կարակասում 1 խանութի աշխատանքի պատճառով տուգանք է դրվել ամբողջ ցանցի վրա, որտեղ ստուգման ժամանակ գործել է գանձարկղերի միայն 40%-ը՝ դառնալով ահռելի հերթերի պատճառ:

Ինչպես հայտնում է VTV ալիքը, ստուգման ժամանակ խանութում իր հերթին է սպասել առնվազն 1000 մարդ, և աշխատել է 24 գանձարկղերից միայն 9-ը:

Նույն շարքից