Հասարակություն 

Թալին-Երևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորն ու բռնկվել

analitik.am

Օգոստոսի 22-ին` ժամը 08:17-ին, ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել` 08։40-ին:

Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն` ամբողջությամբ: Վարորդ Ա. Գ.-ն տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Նույն շարքից