Հասարակություն 

Գլենդելում ձերբակալվել է երկու հայ կրեդիտ քարտեր կեղծելու կասկածանքով

analitik.am

Գլենդելում երկու հայ է ձերբակալվել կրեդիտ քարտեր գողանալու և կեղծելու կասկածանքով:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, ոստիկանությունը 28-ամյա Արթուր Ղազարյանի և 26-ամյա Հովհաննես Ղազարյանի մեքենաներում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 138 կրեդիտ քարտ, 4 iPhone և նրանց հանցանքն ապացուցող այլ իրեր:

Հաղորդվում է, որ Արթուր Ղազարյանը նախկինում ևս կալանավորված է եղել նմանատիպ մեղադրանքով:

Նույն շարքից