Հասարակություն 

Սյունիքի մարզի Անտառաշատ համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով գումարների յուրացման մեջ

Անտառաշատ համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝  խոշոր չափերի գումարների  յուրացման համար. գործողությունները զարգացել են դեռևս 2010 թվականին:Այս մասին տեղեկանում ենք Pastinfo կայքից։

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով Սյունիքի մարզի Անտառաշատ համայնքի ղեկավար` օժտված լինելով համայնքի սեփականության,  գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով 2010 թվականին յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ 1.258.180 ՀՀ դրամ գումար:

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179- րդ հոդվածի 2 –րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նույն շարքից