Հասարակություն 

Հռոմի պապը զանգահարել է գլխատված ամերիկացի լրագրողի ծնողներին

analitik.am

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զանգահարել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ծնողներին և սփոփանքի խոսքեր ասել նրանց, հայտնում է New York Daily News-ը: 

 

Ջոն և Դայան Ֆոուլիները Հռոմի պապից զանգ են ստացել հինգշաբթի ցերեկը, զրուցել են թարգմանչի միջոցով, հեռախոսազրույցը տևել է 20 րոպե: 

 

Ֆոուլիները ևս կաթոլիկ են: Հռոմի պապի զանգից առաջ հայրենի Ռոչեստրում նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ի հիշատակ իրենց որդու: 

 

Հիշեցնենք, որ օրերս «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ֆոուլիին գլխատել էին և տեսանյութը տեղադրել համացանցում ՝«Ուղերձ Ամերիկային» վերնագրով:

Նույն շարքից