Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Սոնետ» բենդը «Քեզ համար, մայրի´կ» խորագրով քաղաքային երգերով շնորհավորել է մայրաքաղաքի կանանց՝ Մարտի 8-ի առթիվ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հյուսիսային պողոտայի բեմահարթակում հանդես է եկել Միքայել Ոսկանյանի բենդը՝ ազգային ու ժամանակակից երաժշտական մշակումներով։