Միջազգային Քաղաքական 

Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հավատարիմ մնան սիրիական հրադադարի պահպանմանը. ՄԱԿ

Ժնեւում Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները կվերսկսվեն վաղը, բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Այս մասին մարտի 8-ին՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ավարտին, լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

«Ժնեւում բանակցությունները կվերսկսվեն վաղը։ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում կատարել իրենց պարտավորությունները, քանի որ Սիրիայի ժողովուրդը իր երկրի կարիքն ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նույն շարքից