Քաղաքական Միջազգային 

Մերկելի համոզմամբ միգրացիոն Ճգնաժամի հանգուցալուծումը ընդամենը ժամանակի հարց է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը լուծվում է ճիշտ ուղղությամբ, և քննադատաբար է արձագանքել Ավստրիայի գործողություններին, որոնք ուղղված են սահմանների փակմանը։

«Ընդհանուր առմամբ ամեն բան շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Մերկելը SWR ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ իր կարծիքով՝ մթնոլորտը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում եղել է բավականին կառուցողական։ «Բոլորն ասում էին, որ մենք պետք է ավելի ավ պաշտպանենք մեր արտաքին սահմանները, բոլորն ասում էին, որ մենք պետք է պայքարենք անօրինական միգրացիայի դեմ, բոլորն աջակցել են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությանը, և բոլորը ողջունել են նոր առաջարկը»,- հայտարարել է կանցլերը։

«Մենք պետք է նաև նման լուծման տարբերակ մտածենք իրաքցիների համար, դա մեր եվրոպական իրավասության մեջ է մտնում»,- ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում առաջատար դիրք չի զբաղեցնում, խոսքը «շահերի հաշվեկշռի» մասին է։

Նույն շարքից