Հասարակություն 

Բեյոնսեի մայրը հերքել է դստեր և Ջեյ-Զիի ամուսնալուծության մասին լուրերը

analitik.am

Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը, կտրականապես հերքել է դստեր ամուսնալուծության մասին լուրերը:

Օգոստոսի 20-ին Բեյոնսեի նախկին գործընկեր Քելլի Ռոուլենդի հետ ճաշից հետո Թինան մեկնաբանել է այդ լուրերը TMZ կայքին:

«Նախանձողները շարունակելու են նախանձել, մենք դրա հետ ոչինչ անել չենք կարող: Ամեն ինչ իդեալական է»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ Us Weekly ամսագիրը հաղորդում է, որ 32-ամյա Բեյոնսեն շարունակում է խորհրդակցել 44-ամյա Ջեյ-Զիից ամուսնալուծվելու որոշման մասին Գվինեթ Փելթրոուի հետ: Ըստ բազմաթիվ ներքին աղբյուրների՝ աստղային զույգը կամուսնալուծվի սեպտեմբերի կեսեին՝ On The Run համերգային շրջագայությունից անմիջապես հետո:


Ինչպես հաղորդում են աղբյուրները՝ Բեյոնսեն ցանկանում է ամուսնալուծությունից հետո Ջեյ-Զիի հետ ընկերական հարաբերություններ պահպանել, ինչպես Փելթրոուն Քրիս Մարտինի հետ:

Նույն շարքից