Առողջապահություն Հասարակություն 

Կարմիր խաչը Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար կոչ է անում 9.3 միլիոն դոլար հավաքել

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան միջազգային դոնորներին կոչ է անում հավաքել 9.3 միլիոն դոլար Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարի համար, երեքշաբթի հայտարարել է ֆեդերացիայի առողջապահության գծով տնօրեն Ջուլի Լին Հոլը, հայտնում է RIA Novwsti-ն:

«Մենք կոչ ենք անում հավաքել 9.27 միլիոն շվեյցարական ֆրանկ (շուրջ 9.3 միլիոն դոլար) Զիկա վիրուսի դեմ պայքարի համար: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան կարևոր է համարում սկսել միջոցների հավաքման հատկապես գլոբալ կոչ, քանի որ չնայած այժմ մենք վիրուսի տարածումը հիմնականում տեսնում ենք Լատինական Ամերիկայում, կան վարակի դեպքեր և այլ երկրներում»,- ասել է Հոլը:

Նրա խոսքերով` վիրուսի տարածման վերահսկաման համար անհրաժեշտ է աշխատել ազգային կառավարությունների և հասարակության հետ, և աջակցել այն ընտանիքներին, որտեղ կան վարակի դեպքեր: Հոլը ընդգծել է, որ հիմնական առաջադրանքները պետք է դառնան ռիսկերի կառավարումն առողջապահության ոլորտում, մոծակների բազմացման կանխումը, որոնք համարվում են հիվանդության հիմնական կրողները և հոգեբանական օգնությունը տուժածներին:

Նույն շարքից