Չինաստանը ծրագրում է առաջիկա հնգամյակում (2016-2020թթ.) կառուցել մոտ 50 նոր օդանավակայան՝ հայտարարել է Չինաստանի տրանսպորտի հարցերով նախարար Յան Չուանտանը։ Նրա խոսքով՝ նոր օդանավակայանների մեծ մասը կկառուցվի երկրի կենտրոնական և արևմտյան մասերում՝ գրում է «Ժենմին ժիբաո» թերթը։
Նախարարի խոսքով՝ իշխանությունները կզարգացնեն տրանսպորտային ենթակառուցվածքն այս տարածաշրջաններում՝ ներառյալ ոչ միայն օդանավակայանների, այլև ավտոճանապարհների շինարարությունը։
Ավելի վաղ կառավարության զեկույցում հաղորդվել էր, որ Չինաստանը մինչ զարգացման հնգամյա ավարտը կմեծացնի գերարագ երկաթուղային ցանցի ձգվածությունը 11 հազար կմ-ով՝ հասցնելով 30 հազար կմ-ի։