Հասարակություն 

Ընթացքում կորոշվի` վիրավոր7 զինծառայողներից ով կրկին ծառայության կանցնի, ով ոչ. Ա. Հովհաննիսյան

analitik.am

Ղարաբաղադրբեջանի շփման գծում վերջին մեկ ամսվա ընթացքում վիրավորված 7 զինծառայողներից 4-ն արդեն իսկ դուրս են գրվել «Մուրացան» հոսպիտալից և այժմ արձակուրդում են: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ընթացքում կորոշվի, թե ով կանցնի նորից ծառայության, ով ոչ:

 

Նրա խոսքով, 3 զինծառայողներ դեռ շարունակում են բուժվել հոսպիտալում: Նրանց վիճակը լավ է, սակայն դեռ բուժման կարիք ունեն:

Նշենք, որ վիրավորված զինծառայողներն են կապիտաններ Սրապիոն Մելքոնյանն ու Սարգիս Ստեփանյանը, շարքայիններ Արմեն Պետրոսյանը, Նորայր Քամալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Մարգարյանը, Բենիկ Պետրոսյանը:

 

 

Նույն շարքից