Հասարակություն 

Բրիտանացիները ինքնաթիռների գերզգայուն մակերես են մշակում

Մեծ Բրիտանիայի «BAE Systems» կազմակերպությունը մշակում է մի համակարգ, որը թույլ կտա օդանավի մակերեսին խափանումը կամ վնասվածքն այնպես «զգալ», ինչպես մարդու մաշկի դեպքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիան, որն աշխատում է հազարավոր միկրոսենսորների շնորհիվ, կարող է խնդիրը հայտնաբերել նախքան դրա ի հայտ գալը:

Սարքը կարող է չափել քամու արագությունը, ջերմաստիճանը, ճնշումը և շարժումը:

Նույն շարքից