Տրիպոլիից 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած նավաբեկությունից հետո 170 ապօրինի ներգաղթյալներ անհետ կորած են համարվում , գրում է Agence France-Presse-ը:
Հաղորդվում է, որ փայտե ինքնաշեն նավը խորտակվել է օգոստոսի 22-ին: Ափից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նավի բեկորները: Ափային պահպանության ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել 16 մարդու և հայտնաբերել 15 մարմին:
Անցած ամսվա ընթացքում խեղդվել էր մի քանի տասնյակ մարդ, որոնք ինքնաշեն նավերով ծով էին դուրս եկել Լիբիայի ափերից: