Նախընտրական կրքերը Գյումրիում նոր թափ են հավաքում, վերջերս մամուլում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անվան շուրջ հակաքարոզչական նյութերը մի քանի օր քննարկման թեմա էին: Մարտուն Գրիգորյանը Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի եթերում պատասխանել է բոլոր սուր հարցերին. պետական պարգևատրումների, շքեղ բնակարանի, մանկության երազանքի` Գյումրու քաղաքապետ դառնալու հավականությունների, սպառած գազի թեմայով հրապարակման պատվիրատուի, անգամ` կրիմինալի մասին:
-Ես ոչ մի կերպ կաշկանդված չեմ իմ շքեղ բնակարանով, այն ինչ ունեմ, ձեռք եմ բերել տարիների ընթացքում մեր ընտանեկան բիզնեսով և ոչ մի պետական բյուջեի հետ կապ չունեմ, ինչ վերաբերվում է մանկության երազանքին` քաղաքապետ դառնալուն, հումորով եմ վերաբերվում ու հստակ ասում եմ. այս տարիներին ինչ երազանք ունեցել եմ, հասել եմ իմ երազանքին: Ի վերջո, իմ դեմ ժամանակին արված պատվերները քաղաքական ենթատեքստ ունեին, այսօր անձնական դաշտ են մտնում, փորձվում է կրիմինալ հասկացությամբ ինձ վախեցնել: Ես, իմ գերդաստանը երբեք թույլ չենք տվել որևէ ոտնձգություն մեր անվան, թիմի, բիզնեսի նկատմամբ, եթե ինքնասիրությունը, պատիվը, թասիբը, նամուսը պահելու համար տալիս են կրիմինալ անվանումը, ես խնդիր չունեմ: Սպասում ենք հաջորդ պատվերին, գիտենք ինչի մասին է այն լինելու, հաջորդիվ սպասեք բիզնեսի և կրիմինալի վերաբերյալ պատվիրված լրատվական նյութերի, - այսպիսի բացահայտումներ է արել Մարտուն Գրիգորյանը: Այլ մանրամասներ դիտեք տեսանյութում:
Տեսանյութը` «Ցայգ» մարզային հեռուստաընկերության պաշտոկանական կայքից`tsayg.am