Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել առնվազն 42 մարդ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ևս 43 մարդ անհետ կորած է համարվում:
Հիրոսիմայի շրջանում մոտ 3 հազար փրկարարներ շարունակում են որոնումները և օգնում տարհանել տարածքը։ Ջրհեղեղների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: