Հասարակություն 

Վթար Տաշիր քաղաքում

Փրկարար ծառայությունում օգոստոսի 22-ին՝ ժամը 23.49-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում վթար է եղել:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 22 SS348 պ/հ (վարորդ Ռ. Մ.) և «Օպել» մակնիշի 34 ՕA 566 պ/հ (վարորդ Ռ. Փ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը. տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Նույն շարքից