Հումանիտար օգնությամբ բեռնված առաջին «ԿամԱԶ»-ները լքել են Ուկրաինայի տարածքը և այժմ գտնվում են «Դոնեցկ» ռուսական անցակետում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի քանի տասնյակ բեռնատարներ ուկրաինական «Իզվարինո» անցակետից դուրս են եկել և կանգառել «Դոնեցկ» անցակետում՝ ստուգումների և ձևակերպումների համար:
Ռուսական հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանը հատել են օգոստոսի 14-ին, սակայն ուկրաինական կողմը մաքսային ձևակերպումը սկսել է միայն օգոստոսի 21-ին: Ուրբաթ շարասյունը հատել է սահմանը և ուղևորվել Լուգանսկ: Ուկրաինայի ԱԳՆ-ը դա անվանել է «միջազգային նորմերի խախտում» և կոչ արել միջազգային գործընկերներին դատապարտել Ռուսաստանին:
ՌԴ-ի ԱԳՆ-ը կարծում է, որ հումանիտար աղետի շրջանում մարդկանց օգնության տրամադրումը ձգձգելու բոլոր պատճառները սպառվել են, և հիշեցնում, որ առաքելությունը վաղուց էր նախապատրաստվում՝ լիովին թափանցիկության և ուկրաինական կողմի ու Կարմիր խաչի հետ փոխգործակցության պայմաններում: