Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է գործարարի ֆեյսբուքյան էջից:
Մի խումբ քաղաքացիներ ԼՂՀ դրոշով, «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պաստառներով հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ և պահանջել ազատ արձակել հայ բարերարին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: