Բիզնես Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Խաչատուր Սուքիասյանը մշտապես պարտվել է

analitik.am

Արմեն Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իմ ընկերների ցուցակում կան ՀԱԿ-ի շատ համակիրներ, սակայն միևնույն է պետք է ասեմ... եթե հետևենք Խաչատուր Սուքիասյանի քաղաքական կենսագրությանը, ապա կարող ենք ֆիքսել, որ բոլոր այն ուժերը, որոնց հետ նա համագործակցել է, վերջում պարտվել էն:

Իր կենսագրության սկզբում Սուքիասյանը համագործակցում էր Վանո Սիրադեղյանի հետ, ում քաղաքական գործունեության ավարտի մասին բոլորը քաջատեղյակ են: Սուքիասյանի «երկրորդ գալուստը» տեղի ունեցավ 2008 թ., երբ նա Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի հետ պայքարում էր իշխանափոխության համար: Այդ անգամ ամեն ինչ ավարտվեց Տեր-Պետրոսյանի պարտությամբ, իսկ Սուքիասյանը կորցրեց «Բջնին»:

Հիմա Խաչատուր Սուքիասյանը քաղաքական դաշտում, այսպես ասած` սերտորեն համագործակցում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ... Կարծում եմ, մտքերիս տրամաբանությունը հասկացաք և հասկացաք նաև, թե ինչ է սպասվում Նիկոլին` գալիք ընտրությունների ժամանակ:

Նույն շարքից