Հասարակություն 

Քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին հաճելի անակնկալ է սպասում

Մարտի 8-յան տրամադրությամբ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» բաժիններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորելու են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:

 Իսկ արդեն դիմում հանձնած առաջին քաղաքացիներին անակնկալը հաճելիորեն զարմացրել է՝ պարգևելով ջերմություն և դրական էմոցիաներ:

 Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից