Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն չի ցանկանում անդրադառնալ նախկին նախարար Արմեն Աշոտյանին տրամադրված ծառայողական մեքենայից հրաժարվելու թեմային:
«Իմ ցանկացած քայլ մի դիտեք իբրև PR, կամ ոչ PR: Նոր մեքենա չի դա, աշխատակազմի ղեկավարի մեքենան է տրամադրված, թանկարժեքի կամ ոչ թանկարժեքի խնդիր չկա: Ես պոպուլիզմով չեմ զբաղվում,», – հայտարարեց նախարարը խնդրելով միայն կրթության մասին հարցեր տալ:
Անդրադառնալով մարտի 8-ի առիթվ իջեցված շրջաբերականին, որ դրամահավաքություններն արգելված են, նախարարը նշեց. «Շրջաբերականը, եթե իջեցում է, չենք կարող ասել, որ որևէ երևույթ չի կրկնվի: Կլինի հատուկ գրաֆիկ, որով ամեն շաբաթ ես կպտտվեմ դպրոցներում , տեսնելու համար ինչ խնդիրներ կան և հասկանալու համար ինչպես ենք կարգավորելու այդ խնդիրները»:
Անդրադառնալով կրթության համակարգում նորամուծություններին, նախարարը նշեց, որ ամենալավ նորը մոռացված հինն է:
«Կրթության համակարգը ստատիկ համակարգ է, պետք է նորամուծություն լինի սակայն հենքը պետք է լինի այն, որը մենք ձևավորել ենք տասնամյակների ընթացքում, ես քանդելու կողմնակից չեմ, եթե մի բան անելու ենք, որ ավելի վատ արդյունք ստանանք դա որևէ մեկի շահերից չի բխում», նշեց Լևոն Մկրտչյանը: