Թուրքական «Բիրգյուն» թերթի լրագրող Բարըշ Ինջեն 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել իր հոդվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք գրելու համար:
2013 թվականի դեկտեմբերի հրապարակման մեջ լրագրողը անդրրադարձել էր կոռուպցիոն սկանդալին, որում թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ էին ներգրավված։
Հոդվածը գրվել էր ակրոստիկոսի ձևով, և տողերի առաջին տառերով գրված էր՝ «Թայիփ-գող»։ Չնայած Ինջեն պնդում է, որ դա պատահականություն է, սակայն նրան Էրդողանին վիրավորելու համար մեղադրանք է ներկայացվել։