Բրիտանական MI5 և MI6 հետախուզության մասնագետները պարզել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանողի ինքնությունը, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Times թերթին:
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն այս շաբաթ համացանցում տեղադրել են Իրաքում լրագրողի սպանության տեսանյութը, որտեղ խմբավորման անդամ ներկայացած դիմակով գրոհայինը խոսում է Անգլիայի հարավի բնակիչներին բնորոշ շեշտադրությամբ:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ «հիմնական կասկածյալը» հիփ-հոփ երգիչ Աբդել-Մաջիդ Աբդել Բարին է, ով իսլամիստ գրոհայինների մոտ հայտնի է Ջիհադի Ջոն մականունով: Լրագրողին սպանած տղամարդը տեսանյութում նույնպես իրեն Ջոն է անվանել: Վերջերս Բարին Twitter-ում հրապարակել էր սեփական լուսանկարը, որտեղ նա կտրած գլուխ է պահում, նշում է թերթը: