Զավեն Միքայելյանը Նանջինգում ընթացող երիտասարդական օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 58 կգ քաշային կարգում կպայքարի ոսկե մեդալի համար:
A խմբում հայ ըմբիշի առաջին մրցակիցը եղել է Դոմինիկյան Հանրապետության մարզիկ Դե Լո Սանթոսը, ում Զավեն Միքայելյանը հաղթել է 4:0 հաշվով:
Նա նույն հաշվով հաղթել է նաև թունիսցի Նասր Սուլեյմանին ու արգենտինացի Դեստրիբաս Ագուստինին:
Եզրափակիչում հայ մարզիկի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արսլան Զուբաիրովը: