Հասարակություն 

Արագած լեռան փեշերին մոլորված երեք քաղաքացիները գտնվել են

Փրկարար ծառայությունն օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացել, որ Արագած լեռան հյուսիսային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:

 

Նույն շարքից