Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի հինդուիստական սրբավայրի մոտ տեղի ունեցած հրմշտոցից զոհվել է առնվազն տասը մարդ: Եվս մի քանի տասնյակ ուխտավոր վիրավորվել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրմշտոցը տեղղի է ունեցել օգոստոսի 25-ին` Չիտրակուտ տաճարների թաղամասում, որտեղ այդ պահին հավաքվել էին մի քանի հազար ուխտավորներ:
Չիտրակուտում են գտնվում Հնդկաստանի հինդուիստական կարևորագույն սրբավայրերը, և խոշոր կրոնական միջոցառումների օրերին այնտեղ հավաքվում է հավատացյալների մեծ բազմություն: